Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Դա նշանակում է մահվան հետ պահմտոցի խաղալ

Դա նշանակում է մահվան հետ պահմտոցի խաղալ
13.03.2025 | 12:25

Իսկ դուք փորձե՞լ եք 23 օր ոչինչ չուտել։ Փորձե՛ք։ Բազմաթիվ գիտական հետազոտություններ կան էն մասին, թե մարդն ինչքան կարող ա առանց ուտելու դիմանալ, բայց դա վիճակագրություն ա, իսկ ամեն մարդու օրգանիզմը տարբեր ա, առանձնահատուկ ա։ Եթե անգամ ուտելուց հետո չգիտես, թե մյուս րոպեին սիրտդ կամ թոքերդ ոնց են իրանց պահելու, ո՞նց իմանաս, թե կոնկրետ՝ քո օրգանիզմն ինչ թույլ տեղ ունի, որ կարող ա ամեն պահի տեղի տալ էդքան երկար չուտելու դեպքում, էն էլ՝ ոչ երիտասարդ տարիքում, էն էլ՝ լուրջ առողջական խնդիրներով։ Դա նշանակում ա մահվան հետ պախկվոցի խաղալ, նշանակում ա զարթուցիչը դնել մահվան վրա ու սպասել, թե երբ կզանգի։

Դա նշանակում ա նաև կյանքում սեփական կյանքից ավելի թանկարժեք արժեք ունենալ։ Մեր շուրջը շատ կա՞ն մարդիկ, որոնք սեփական կյանքից ավելի թանկ արժեքներ ունեն։ Չէ՛, շատ չեն, շատերն անգամ սեփական ճնճղամիտ կարծիքը չեն կարողանում զոհել, ուր մնաց՝ կյանքը։

Ինձ մեղադրում էին, որ մեր գերիներից մեկին եմ առանձնացնում։ Մեկին չեմ առանձնացնում, մեկն ինքն ա առանձնանում, բայց մտահոգված եմ բոլորի համար։ Բոլորն են կարևոր։

Իսկ եթե որևէ մեկն ուզում ա էլի պնդել, որ հացադուլը ձևական ա, կեղծավորություն ա ու հեռուն գնացող նպատակներ ունի, թող ինքն էլ 23 օր հացադուլ անի, նոր պնդի, որ նրա խոսքը գոնե համարժեք կշիռ ունենա։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 11637

Մեկնաբանություններ